Hewlett-Packard-ի նախկին ղեկավարը հայտարարել է ԱՄՆ նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին


16:22 , 4 մայիս, 2015

150226211522-carly-fiorina-cpac-2015-exlarge-1691in.am-ը գրում է.

Hewlett-Packard ընկերության նախկին գործադիր տնօրեն Կառլի Ֆիորինան հայտարարել է Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին: Այս մասին հայտնում է Reuters-ը:

«Այո, ես առաջադրվում եմ նախագահի պաշտոնում: Կարծում եմ՝ ես լավագույն մարդն եմ այդ աշխատանքի համար, քանի որ հասկանում եմ, թե իրականում ինչպես է աշխատում տնտեսությունը: Ես հասկանում եմ աշխարհը, և թե ինչպես է այն աշխատում»,- հայտարարել է Ֆիորինան:

Ֆիորինան երբեք պետական պաշտոններ չի զբաղեցրել: Հարցումների արդյունքներով՝ նա վերջին տեղում է հանրապետական թեկնածուների շարքում: Ֆիորինան առայժմ կուսակցությունից առաջադրված միակ կին թեկնածուն է: