Արցախը, միանշանակ, շատ ավելի ժողովրդավարական է, քան Ադրբեջանը


13:36 , 4 մայիս, 2015

Արցախի ընտրություների վերաբերյալ ամենատարբեր մարդկանց դրական արձագանքները կարդացի: Բնականաբար, հաճելի է արձանագրել այս փաստը:

Հայկական երկրորդ պետությունը պետք է աշխարհին ներկայանա իր ժողովրդավարական արժեքներով: Ուրախալի է, որ ԼՂՀ ընտրությունների որակի մասին խոսում էին նաև բոլոր արտասահմանցի դիտորդները:

Արցախը, միանշանակ, շատ ավելի բարձր ժողովրդավարական լեվլում է գտնվում, քան հարևան Ադրբեջանը։