Արցախի ժողովուրդը ևս մեկ կարևոր քայլ կատարեց ժողովրդավարության ամրապնդման ճանապարհին


10:36 , 4 մայիս, 2015

Սուլթանական Ադրբեջանի նավթադոլարներին հաղթելու ամենաարդյունավետ գործիքը ժողովրդավարությունն է, և շատ կարևոր է, որ հայկական երկու պետականությունները, քայլելով ժողովրդավարության ճանապարհով, վստահաբար կհաղթեն բռնապետական ռեժիմը սեփական ժողովրդի վզին փաթաթած ալիևյան կլանին:
Այս իմաստով երեկ Արցախի ժողովուրդը ևս մեկ կարևոր քայլ կատարեց ժողովրդավարության ամրապնդման ճանապարհին, և միջազգային դիտորդների բացառապես դրական գնահատականներն իրենց արձագանքը կգտնեն նաև միջազգային քաղաքական արենաներում: 
Անչափ կարևոր է, որ Արցախը համաշխարհային քաղաքական մտքում ֆիքսվի որպես ժողովրդավարական պետություն, իսկ արցախցին՝ այդ արժեքների կրողը: