Լոնդոնի տեսարժան վայրերը «վարդագույնով կներկվեն»` ի պատիվ արքայադստեր ծննդյան


00:23 , 3 մայիս, 2015

kejt-midyltyn1in.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնի խորհրդանշանները` Թաուերի աշտարակը, London Eye-ը, Թրաֆալգարյան հրապարակի շատրվանները և մյուսներն այսօր երեկոյան վարդագույնով կներկվեն` ի պատիվ Քեմբրիջի արքայադստեր ծննդի: Այս մասին գրում է RIA Novosti-ն:

Լոնդոնի ամենաբարձր աշտարակի ծայրը վարդագույն է ներկվել դեռևս ցերեկը, երբ հայտնի դարձավ արքայադստեր ծննդի մասին: Իսկ դրա վրայի It’s a girl մակագրությունը տեսանելի էր քաղաքի շատ վայրերից: