Երգչուհի Անուշիկի և Կարենի առաջնեկը կծնվի աշնանը


12:16 , 2 մայիս, 2015

Esem.am-ը գրում է.

Տևական ժամանակ է` խոսվում է երգչուհի Անուշիկ Ալավերդյանի հղիության մասին: Երգչուհին այլևս չի կարողանում թաքցնել իր կլորացած փորիկը :) ESem.am-ի հետ զրույցում դաշնակահար Կարեն Մամիկոնյանի հետ 2014-ի ամռանն ամուսնացած Անուշիկը հաստատեց հղիության լուրը: «Շատ մանրամասներ չեմ կարող փոխանցել, որովհետև շատ բաներ ինքս էլ չգիտեմ :)»,- ասաց երգչուհին:

Ըստ ապագա մայրիկի` իրենց առաջնեկը կծնվի աշնանը: «Ես և ամուսինս շատ ուրախ ենք ու անհամբեր մեր առաջնեկին ենք սպասում»,- ուրախությամբ ասաց երգչուհին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ