ԱՄՆ-ը չի ճանաչի ԼՂՀ ԱԺ ընտրությունները. ԱՄՆ պետդեպարտամենտ


23:50 , 1 մայիս, 2015

Newsline.am-ը գրում է.

ԱՄՆ-ի իշխանությունները չեն պատրաստվում ճանաչել Լեռնային Ղարաբաղում մայիսի 3-ին կայանլիք խորհրդարանական ընտրությունների արդյունքները:Ria.ru-ն հղում անելով պետդեպարտամենտին, տեղեկացնում է, այդ մասին հայտնել է ԱՄՆ արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Ջեֆ Ռատկեն. «ԱՄՆ-ը Լեռնային Ղարաբաղը չի ճանաչում որպես անկախ ինքնիշխան պետություն: Հենց այդ պատճառով մենք չենք ընդունի մայիսի 3-ին կայանալիք ընտրությունների արդյունքները»,-ասել է նա:

Միաժամանակ Ջեֆ Ռատկեն նշել է, որ ԱՄՆ-ը չի պատրաստվում հապշտապ դատողություններ անել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, քանի դեռ չեն ավարտվել միջազգային բանակցությունները: Բացի այդ, Ռատկեն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է իր դերակատարում ունենա ԼՂՀ-ի ապագայի որոշման հարցում: