ԼՂՀ նախագահը հանդիպել է եվրոպացի և ամերիկացի դիտորդների հետ


21:58 , 1 մայիս, 2015

Newsline.am-ը գրում է.

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 1-ին հանդիպումներ է ունեցել 2015թ. մայիսի 3-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Արցախ Եվրոպայից, Ամերիկայից և Հայաստանից ժամանած մի խումբ դիտորդների հետ:

ԼՂՀ նախագահականի լրատվական ծառայության տեղեկացմամբ` հանդիպումների ժամանակ արծարծվել են Արցախում պետականաշինությանը, ժողովրդավարական եւ քաղաքացիական հասարակության կառուցմանն առնչվող հարցեր:

Նախագահ Սահակյանը կարևորել է միջազգային դիտորդների այցելությունն Արցախ` տարբեր մակարդակների ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար` նշելով, որ այն օգտակար ու պահանջված է մեր պետության համար: