Չիլիում սկսվել է Կալբուկո հրաբխի երրորդ ժայթքումը


00:00 , 1 մայիս, 2015

10603570181in.am-ը գրում է.

Չիլիում Կալբուկո հրաբուխը վերջին օրերի ընթացքում սկսել է իր երրորդ ժայթքումը: Այս մասին գրում է RIA Novosti-ն` վկայակոչելով երկրի Երկրաբանական և լեռնային գործի ազգային ծառայությանը:

Հրաբխի խառնարանի վրա այժմ մինչև 4 կմ բարձրությամբ գոլորշու և գազերի սյուն է բարձրացել: Քամին այն տանում է դեպի հարավ-արևելք, որտեղ գտնվում են շատ բնակավայրեր: Դրանք նախկինում չէին տուժել հրաբխի ժայթքումից:

Կալբուկոյի շրջանում տագնապի կարմիր մակարդակ է հայտարաված, և սկսվել է բնակչության տարհանումը: