Ինչ աստիճանի անտաղանդ պետք է ղեկավարել փաստացի մենաշնորհ ունեցող կազմակերպությունը, որպեսզի այն բանկրոտ ճանաչվի


16:47 , 30 ապրիլ, 2015

Պատկերացնում եք՝ ինչ աստիճանի անտաղանդ պետք է ղեկավարել փաստացի մենաշնորհ ունեցող կազմակերպությունը, որպեսզի այն բանկրոտ ճանաչվի կամ կուտակի միլիոնավոր դոլարների պարտք: Երկու տարի առաջ նման խնդրի առաջ կանգնեց «Արմավիան», այսօր՝ Հայկական էլեկտրացանցերը: Եթե «Արմավիայից» հետո գտան «Բաց երկնքի» լուծումը, ապա ՀԷՑ-ի պարագայում «ԲԱՑ ՀՈՍԱՆՔԻ» լուծումը կարող է ողբերգական լինի որոշ մարդկանց համար: Բոլորս էլ երեխա տարիքից գիտենք, որ բաց հոսանքին մոտենալ չի կարելի։