ՄԱԿ-ը 15 մլն դոլար կտրամադրի Նեպալին


08:34 , 29 ապրիլ, 2015

REUTERS-nepal-earthquake-RTX1A7L71in.am-ը գրում է.

ՄԱԿ-ը 15 մլն դոլարի օգնություն կուղարկի Նեպալում երկրաշարժից տուժածներին։ Այս մասին ասվում է կազմակերպության պաշտոնական կայքում։

Հաղորդագրությունում հստակեցվում է, որ միջոցները կհատկացվեն կազմակերպություններին, որոնք օգնում են տուժածներին ապահովել կացարանով, դեղորայքով, ջրով ու սննդով։

7.8 մագնիտուդով երկրաշարժը տեղի էր ունեցել ապրիլի 25-ին։ Զոհվել է ավելի քան 5000 մարդ, ևս շուրջ 10 հազարը վնասվածքներ են ստացել։ Աղետի գոտում ավերվել է ենթակառուցվածքը, չկա կապ և էլեկտրականություն։