Նիգերիայի զինվորականները հայտնել են պատանդ վերցված 200 աղջիկների ազատ արձակման մասին


06:44 , 29 ապրիլ, 2015

1in.am–ը գրում է.

1004227673

Նիգերիայի բանակը փրկել է 200 աղջիկներին և 93 կանանց, ովքեր պատանդ էին վերցվել «Բոկո Հարամ»-ի գրոհայինների կողմից, փոխանցում է Sky News-ը:

Զինվորականները նշել են նաև, որ հատուկ գործողությունների արդյունքում գրոհայինների երեք ճամբարներ են ոչնչացվել:
Ավելի վաղ հայտնի էր դարձեր, որ ականատեսները հաղորդել են հարյուրավոր չճանաչված խաղաղ բնակիչների մարմինների մասին, որոնք հայտնաբերվել էին «Բոկո Հարամ»-ի գրոհայիններից սահմանամերձ նիգերիական Դամասակ քաղաքը ազատագրելուց հետո:

Տեղի իշխանությունների ներկայացուցիչը հայտարարել է, որ կանանց, երեխաների և տղամարդկանց մարմիները ընկած են հենց փողոցներում: