Ութ ամիս առաջ անհետացած լիբիացի հինգ լրագրողներին սպանել են «Իսլամական պետության» զինյալները


22:58 , 27 ապրիլ, 2015

Newsline.am-ը գրում է.

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման  զինյալները հինգ լրագրողի են սպանել, ովքեր աշխատում են լիբիական հեռուստաալիքներից մեկում: Gazeta-ն հղում անելով Reuters գործակալությանը, տեղեկացնում է, որ լրագրողների առևանգել են դեռևս 2014 թվականի օգոստոսին, երբ լրագրողները ճամփորդել են Տոբրուկ քաղաք: Հաղորդվում է, որ նրանց մարմինները գտել են Լիբիայի արևելքում, Բայդա քաղաքի մոտակայքում: