Հայոց ցեղասպանության միլիոն ու կես զոհերի ոգեկոչման 100-րդ տարելիցին իրենց մասնակցությունը բերեցին շատերը՝ այդ թվում չորս երկրներ նախագահների մակարդակով: Կարծում եմ հաշվի առնելով ՌԴ-ի և Ֆրանսիայի ազդեցիկ երկրներ լինելու գործոնը, նաև այն, որ Մինսկի խմբի երկու համանախագահների երկրներն են, խոսում է նաև մեկ այլ ճակատում՝ Արցախյան հակամարտությունում որոշակի դրական տրամադրվածությունների մասին: Անկախ նրանից, որ ոգեկոչման ու հիշատակի այդ օրը նրանց խոսքում նաև որոշ «մեսիջներ» էին տեղ գտել՝ արտահայտելով իրենց երկրների դերը արտաքին քաղաքականության և ընդհանրապես համաշխարհային քաղաքական ասպարեզում , «իրենց» կշիռը ինչ որ կերպ ի ցույց դնելու գործոնով, որը ինչ որ իմաստով նաև բնական է և ընդունելի, այնուամենայնիվ կա մի բաց, որը ոչ մի կերպ կարծես ընկալելի չէ: Այն, որ երևի շատերիս համար ավելի մեծ ու ավելի ներկայացուցչական ներկայացվածությունը միջազգային քաղաքականությունում էական կշիռ ունեցող երկրների կողմից ավելի ընդունելի կլիներ , անկասկած, միանգամայն հասկանալի է: Բայց բոլոր դեպքում կարծում եմ հոխորտալու առիթը շատերի հանգամանքում կարծես թե տեղին չէ: Իրենք են որոշողը իրենց անելիքների և տերը իրենց դիրքորոշումների: Իսկ ավելի անկեղծ, եթե լինի նման հոխորտանք, ապա այն այդքան էլ արդարացի չի կարող լինել ոչ ԱՄՆ-ի պարագայում, ոչ էլ շատ եվրոպական ազդեցիկ երկրների:Բոլորովին երեկ էր, երբ տարիներով Եվրոմիության հետ բանակցություններից ու այդ առիթով նաև մեծ միջոցներ մսխելուց հետո ընդամենը մեկ օրում հայտարարվեց ՀՀ-ի մեկ այլ միության մեջ մտնելու մասին, հետո այն վավերացվեց պաշտոնապես:
Չնայած այդ միության մյուս երկու երկրները կամ նրանց նախագահների ներկայությունը առանձնապես եղանակ չէին փոխի, բայց արդարացիորեն եթե հոխորտալու լինենք, ապա միանշանակ պետք է հոխորտանք առաջին հերթին Նազարբաևի և Լուկաշենկոյի վրա՝ որպես մի միության երկրների առաջնորդների: Այ սա արդեն այսպես կոչված այն «հայելին» եղավ, որը ի տես աշխարհի ցույց տվեց այդ միության իրական դեմքը, որի անդամ պետությունն ենք :