Armfootball.com-ը գրում է.
Գերմանական Բունդեսլիգայի 30-րդ տուրում «Բորուսսիան» սեփական հարկի տակ կընդունի «Պադերբորնին»:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ընդգրկված է դորտմունդցիների մեկնարկային կազմում:
«Բորուսսիա». Լանգերակ - Դուրմ, Սոկրատիս, Հումելս, Շմելցեր - Բենդեր, Գինտեր - Բլաշիկովսկի, Կագավա, Մխիթարյան - Օբամեյանգ:
Ավելացնենք, որ հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 17:30-ին: