Երբ Էրդողանը Գալիպոլիում հերոսացրել է Անտանտի դեմ կռված թուրք զինվորներին, արքայազն Չարլզը լայն ժպտում էր


23:30 , 24 ապրիլ, 2015

Էրդողանն էսօր Գալիպոլիում հերոսացրել է Անտանտի դեմ կռված թուրք զինվորներին՝ նշելով, թե նրանք պայքարել են արդարության համար: Էդ պահին արքայազն Չարլզը լայն ժպտում էր, էն Չարլզը, որի երկիրն Անտանտի կազմում միայն Գալիպոլիում մի քանի տասնյակ հազար զոհ տվեց «արդարության թուրք մարտիկների» դեմ պայքարում: Նույնն է, ինչ Մերկելը գնա, ասենք, Նորմանդիայի ազատագրման արարողության ու, օրինակ, Պուտինի ներկայությամբ հերոսացնի ֆաշիստներին, մեղադրի նրանց ոչնչացրած կոալիցիոն զորքերին: Ասենք, ուրիշ ի՞նչ պիտի ասի ու անի Էրդողանը, որ Եվրոպան չարլզերի դեմքով լայն չժպտա նրան: Մի քանի տարի առաջ դեռևս ԱԳ նախարար Դավութօղլուն ասաց, թե Թուրքիան ցանկանում է վերականգնել Օսմանյան կայսրության փառքը: Նույնն է, ինչ Մերկելը հայտարարի՝ Գերմանիան ցանկանում է վերականգնել Երրորդ ռայխի փառքը:
Ի դեպ, էսօր թուրքերը ռազմական ավիացիայի ցուցադրական վարժանքներ էլ էին անում, թե բա՝ պետք եղած դեպքում էլի եվրոպացի մսացու կուտենք, քանի ձեզ պես առաջնորդներ ունեն...