Ըմբշամարտ. Կարապետ Չալյանը հաղթեց թուրք ըմբիշին ու բրոնզե մեդալ նվաճեց միջազգային մրցաշարում


21:16 , 24 ապրիլ, 2015

Armfootball.com-ը գրում է.

Բուլղարիայում ընթանում է «Դան Կոլովի և Նիկոլա Պետրովի» ըմբշամարտի հուշամրցաշարը:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 75 կգ քաշային կարգումԿարապետ Չալյանըբրոնզե մեդալի համար գոտեմարտեց Թուրքիայի ներկայացուցիչ Էմրա Քուշի հետ ու հաղթեց 3-0 հաշվով` նվաճելով բրոնզե մեդալը:

Նշենք, որ այս քաշային կարգի եզրափակչում հանդես կգա 2014թ.-ի աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը: