Slaq.am-ը գրում է․
Ապրիլի 24-ին՝ ժամը 22:00–ին, Հանրապետության հրապարակից կմեկնարկի ավանդական ջահերով երթը: Հազարավոր ջահերի երթը կուղղվի Ծիծեռնակաբերդ: Ամենամյա ջահերով երթը Հայոց ցեղասպանության ճանաչման պայքարի խորհրդանշական մասն է: Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված երթի աշխարհագրությունը տարեցտարի մեծանում է: Երթուղին՝ Հանրապետության հրապարակ – Ամիրյան փողոց - Մաշտոցի պողոտա – Ֆրանսիայի հրապարակ – Բաղրամյան պողոտա – Բարեկամության հրապարակ – Կիևյան փողոց – Կիևյան կամուրջ – Կ. Դեմիրճյանի անվան ՄՀՀ – Ծիեռնակաբերդ: