Մենք տեսանք աշխարհասփյուռ հայերի միասնություն


22:52 , 23 ապրիլ, 2015

Իմ երեխեքի ու շատ-շատ երիտասարդների համար այս տարին անմոռանալի դարձավ ու դաջվեց իրենց հիշողություններում: Այո, ողբերգության 100ամյա տարելից է, բայց այս տարի ողբը կարծես վերածննդի վերածվեց: 
Ամենակարևորը, որ մենք տեսանք աշխարհասփյուռ հայերի միասնություն: Միլիոնավոր սրտեր մեկ ռիթմով են բաբախում, ինչպես այս պահին Հայաստանի գլխավոր հրապարակում: 
Լույս մեր նահատակների հոգիներին ու արևի շողքեր բոլորիս: