Ինչպե՞ս կարելի է 3 կիլոգրամ մակարոնի համար այդքան քծնել


00:31 , 26 հոկտեմբեր, 2012

Հայաստանում շատ հաճախ ենք հանդիպում այնպիսի տեսարանի, երբ շարքային քաղաքացիները տեսախցիկի առջև գովքն են անում որևէ օլիգարխ «բարերարի», ով բարեհաճել է ժողովրդի թշվառության հաշվին կուտակած իր միլիոններից 3 կիլոգրամ մակարոն, որոշակի դեղորայք կամ այլ իրեր հատկացնել աղքատության շեմին գտնվող այդ մարդկանց խմբին: Անկեղծ եմ ասում, չեմ կարողանում հասկանալ տվյալ օլիգարխի գուսանի դերը ստանձնած այդ մարդկանց: Ո՞նց կարելի է 3 կիլոգրամ մակարոնի համար այդքան քծնել: Մի՞թե եթե չլիներ այդ 3 կիլոգրամ մակարոնը, նրանց ընտանիքները սովամահ կլինեին: