Ահա, թե ինչ է լինում, երբ իրական անվտանգությանը փոխարինում է թղթային «անվտանգությունը»


20:16 , 25 հոկտեմբեր, 2012

Այսօր տեղի ունեցած երկու դժբախտ դեպքերը ցույց տվեցին, որ հաճախ պատասխանատուներին հետաքրքրում է ոչ թե ԻՐԱԿԱՆ անվտանգությունը, այլ թղթային ապահովագրությունը: Ինչպես հաճախ գազի անվտանգության ստուգողները գալիս արձանագրում են, որ ասենք, օդանցքը փակ է, արձանագրություն են կազմում, ստորագրել տալիս ու գնում: Նրանց բացարձակապես չի հետաքրքրում հետևանքը, նրանց հետաքրքրում է միմիայն սեփական փաստաթղթային «անվտանգությունը»: