Ինչի՞ց է, որ մեր քաղաքական գործիչներն անընդհատ նույն սխալներն են կրկնում


09:15 , 21 ապրիլ, 2015

Լավ, ինչի՞ց է, որ մեր քաղաքական գործիչներն անընդհատ նույն սխալներն են կրկնում: Օրինակ, իշխանափոխության ընդհանրապես պատրաստ չեն, բայց նշում են դրա կոնկրետ ամսաթիվն, ու հետո պարզվում է՝ հազիվ հազար մարդ են հավաքում, կեսն էլ թամաշա անող: Մյուսն իսկի վստահ չէ հացադուլ անելու իր կարողության վրա, բայց հիսուն մարդու անունից կոլեկտիվ հացադուլի հայտարարություն է անում, որովհետև հրապարակի ծափերի կարիքն ունի: Հետո՝ օրեր անց, այդ մարդն արդեն արդարանում է լրագրողների առաջ, թե ինչու է հացադուլը միայնակ անցկացնելու ու... իր տանը: Թվում է՝ մանր-մունր բաներ են, սակայն այն մանր-մունր բաների հետևանքով է արժեզրկվում քաղաքականությունը՝ բերելով հասարակության հիասթափության: