Ակնհայտ է, որ մենք սխալ դաշնակիցներ ենք ընտրել


17:46 , 20 ապրիլ, 2015

Համաձայնեք, որ այնքան էլ մեծ նվաճում չէ, որ ապրիլի 24-ին Հայաստան է գալիս միայն չորս պետության ղեկավար: Սա խոսում է մեր պետության ոչ այնքան բարձր միջազգային վարկանիշի մասին: Մենք ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵՏՄ անդամ ենք, բայց այդ կառույցերից միայն Ռուսաստանի նախագահն է այցելելու Երևան: Ակնհայտ է, որ մենք սխալ դաշնակիցներ ենք ընտրել: