Պուտինին պետք են «ներքին թշնամիներ»


07:55 , 20 ապրիլ, 2015

Ղրիմի միացումից առաջ Պուտինի վարկանիշը 65% էր: Ղրիմի միացումը, այսինքն՝ կայսերական քաղաքականությունը, նրա վարկանիշը դարձրեց 88%: Բայց հիմա ուկրաինական թեման կորցնում է իր հրատապությունը, ու առաջ են գալիս տնտեսական պրոբլեմները, որոնք կարող են հարվածել Պուտինի վարկանիշին: Կայսերականությունը զարգացնելու ռեսուրս Ռուսաստանը կարծես չունի, ըստ այդմ՝ բարձր վարկանիշ հնարավոր է ապահովել երկրի ներսում՝ ուժեղացնելով ճնշումները, ռեպրեսիաները մարդկանց, ուժերի հանդեպ, որոնց պաշտոնական քարոզչամեքենան ներկայացնում է որպես «հինգերորդ շարասյուն»: