Մեր ազգի անհաջողությունները սկսվեցին այն ժամանակ, երբ մենք մեր հույսը դրեցինք այլ պետությունների վրա


16:08 , 19 ապրիլ, 2015

Մեր ազգի անհաջողությունները սկսվեցին այն ժամանակ, երբ մենք մեզանից հույսներս կտրեցինք մեզանից, և մեր հույսը դրեցինք այլ պետությունների վրա:
Սկսած 387 թ-ից, երբ Հայաստանը բաժանվեց Պարսկաստանի և Հռոմեական կայսրության միջև՝ իբրև թե հայ թագավորներով:
200 տարի անց՝ 591 թ-ին, մեր սիրելի իշխանավորների և գերագույն եկեղեցու թուլացման հետևանքով այս անգամ Հայաստանը բաժանվեց Պարսկաստանի և Բյուզանդական կայրսության միջև, որից հետո Հայաստանը կոչվում էի բյուզանդական Հայաստան:
Նույնը կրկնվեց առաջին համաշխարհայինի տարիներին, երբ Հայաստանը, հույս դնելով Ռուսաստանի վրա, կոտորվեց քոչվոր ցեղի կողմից, որն էլ հետագայում հաստատվեց մեր հայրենի արևմտյան հողում:
Շարունակեմ ՝
1921 թվականի մարտի 16-ին Խորհրդային Ռուսաստանը և Թուրքիան Մոսկվայում կնքեցին պայմանագիր, ըստ որի Նախիջևանը հանձնվում էր Խորհրդային Ադրբեջանի խնամակալությանը։ 
Հետ նայեք և կտեսնեք, որ մեզ բզկտել են մեր «բարեկամ» պետությունները Ռուսաստանի գլխավորությամբ:
Ղարաբաղի մասին չխոսեմ, բոլորս քաջ գիտակցում ենք, թե ում քաղաքականության արդյունքն էր պատերազմը:
Եվ այսպես, 300.000 քառ. կմ ցավոք արդեն ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ մեզ մնաց 29.743 կմ², որի 15% տոկոսը չօգտագործվող, իսկ 4.7% ջրային տարածությամբ Հայաստան:
Ցավում եմ, որ մեր պատմության մեծ մասում ունեցել ենք անողնաշար առաջնորդներ:
Առավել ցավում եմ, որ նրանք մինչ օրս կան:

Հենզել Մանուչարյան