ՀԱԿ-ի երկդիմությունը


22:00 , 17 ապրիլ, 2015

ՀԱԿ-ի երկդիմությունն արդեն բոլորին է հոգնեցրել՝ այն աստիճան, որ իրեն չի կարողացել զսպել անգամ Թևան Պողոսյանի նման զուսպ անձնավորությունը: Այս կուսակցության ներկայացուցիչները եվրոպացիներից ժողովրդավարություն են պահանջում, հայցում՝ սկզբունքային պահին Եվրասիական միասնության գալով Հայաստանի իշխանության հետ: Այսօր ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ԵՄ ներկայացուցիչներին երկար-բարակ առաջարկություններ է ներկայացրել ժողովրդավարության մասին, ինչին ի պատասխան լսել է Թևան Պողոսյանի հանդիմանությունը՝ գնալ ու Ռուսաստանից պահանջել ժողովրդավարության ապահովում Հայաստանում: Փարիսեցիություն է ժողովրդավարությունից խոսել ու Հայաստանը տեսնել մի միությունում, որը հայտնի է որպես «բռնապետների ակումբ»: ՀԱԿ պատգամավորները կողմ են քվեարկել ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանն ու գոհ պետք է լինեն մեր երկրի ժողովրդավարության մակարդակից, որովհետև այն ավելի բարձր է, քան իրենց գովերգած միության մյուս երկրներում: