Ընտրությունների օրինականությունը պետք է երաշխավորվի օրենքով. գրավոր պայմանավորվածություններն ընտրությունները վերածում են բազարի


18:52 , 16 ապրիլ, 2015

Արցախի Ժողովրդավարական կուսակցությունը քաղաքական ուժերին և մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներին առաջարկել է արդար և ազատ ընտրությունների պատրաստակամության մասին հուշագիր ստորագրել: ԱԺԿ-ն, որի ղեկավարը խորհրդարանի խոսնակն է, բնականաբար իշխանությունն ամբողջացնող ուժերից մեկն է: Ժամանակին նման հուշագրեր առաջարկվում էին նաև Հայաստանում: Դրանք կեղծ գաղափարներ են, մանավանդ, եթե գալիս են իշխանության կողմից: Ընտրությունների օրինականությունը պետք է երաշխավորվի բացառապես օրենքով. գրավոր կամ բանավոր այլ պայմանավորվածություններն ընտրությունները վերածում են բազարի: