Երկիրն ավիրողներ, որ Արամ Ասատրյան լսեմ, գնամ Սուրբ Սարգիս ու երկու հատ մոմ վառեմ, ձեզ կհասկանա՞մ


19:59 , 24 հոկտեմբեր, 2012

Ի՞նչ եք կարծում, եթե Արամ Ասատրյան լսեմ, գնամ Սուրբ Սարգիս ու երկու հատ մոմ վառեմ, ես կհասկանամ, թե ինչու են տենց ատում կամ յուրովի սիրում իրենց երկիրը այս երկիրն ավիրողները: Կհասկանա՞մ` ամենագեղեցիկ վայրերն ինչու են սիրում գնալ նրանք ու սիրում են գեղեցիկը ապականել, թրքել, արտաթորել, պղծել ու բռնաբարել գեղեցիկը: Ուզում եմ մտնել նրանց ամենամութ ու խորը ծալքերը ու ապրել նրանց մեջ, իրոք ուզում եմ հասկանալ նրանց և գտնել նրանց ամենանուրբ շերտերը հոգու, մտքի, մարմնի, ինչպես կամ հաստատել կապ այս երկիրն ավիրողների գիտակցության հետ, ինչպես մտնել նրանց խորքերը, որոնք են նրանց նուրբ լարերը, որոնց վրա կարելի է ազդել....ես ուզում եմ նրանք հասանելի դառնան ....իրենց արարքները, պահվածքը, միտքը, բարքերը ո՞նց անենք, որ հասկանանք Ձեզ: Արամ Ասատրյան լսեմ, իմ ախպերներ, ես կհասկանա՞մ ձեր աշխարհայացքը: Հուշեք ինձ... Ինձ ձեր աշխարհը չափազանց հետաքրքիր է.......