Վրույր Թադևոսյանը՝ իրեն Արմնյուզի եթերում վիրավորելու մասին


21:24 , 15 ապրիլ, 2015

Ցավում եմ, որ իրենից ոչինչ չներկայացնող մեկը կարող է խոսելու ամբիոն ունենալ ու մի բան էլ հետո՝ հեռուստահաղորդավարին, հյուրերին ու իրենց կարծիքը չկիսողին անդաստիարակներ անվանել ու էժան գռեհիկներ… Առերես ոչինչ չխոսողը իրավունք չունի թիկունքից բամբասվի: Ու եթե արտահայտվելու հնարավորություն են տալիս, բարի եղիր ԱՆԲԱՍԻՐ ԱՆՑՅԱԼԴ ճիշտ օգտագործել: Եթերում խայտառակվելուց հետո շնորհակալ լինելու փոխարեն մի հատ էլ վիրավորել... Անհասկանալի է: 
Խոսեք առանց ենթատեքստի, և ուղիղ սա է այսօրվա մեդիայի զարմանալի ուժն ու գրավչությունը: Խոսեք հիմնավորված, սա է խոսքի արժեքը: Պետք է բոլորն ուղղակի իմանան իրենց տեղը, չքարկոծեն՝ երբ կախաղանի են արժանի հենց իրենք, չքննադատեն, երբ դատապարտման են արժանի, չստեն, երբ ողջ կյանքով մեկ խաբված են: