22:00 , 14 ապրիլ, 2015
Մի քանի օր առաջ Երևանում երիտհայրենասերների «այրուձին» շնչակտուր ընկել էր Գերմանիայի դեսպանի մեքենայի ետևից, կանգնացնում էին, դեսպանի վրա հոխորտում էին, մունաթ էին գալիս, թե ինչի Գերմանիայի իշխանությունը չի ճանաչում հայերի ցեղասպանությունը: Դե տեսնենք հիմա նույն ձևով Ռուսաստանի դեսպանին ամոթանք կտա՞ն, որ էդ երկրի երկրորդ կամ երրորդ դեմքին՝ Նարիշկինին, ուղարկում են Թուրքիա՝ հայերի ողբերգության օրը թուրքական խնջույքին մասնակցելու համար: