Հնարավոր է՝ մյուս տարի Քիմի ու Քայնեի սիրտն ուզի գնալ Արցախ


09:30 , 14 ապրիլ, 2015

2016 թվականին լրանում է ՀՀ և ԼՂՀ հռչակման 25 տարին: Մտքովս անցավ, որ հնարավոր է՝ Քիմի ու Քայնեի սիրտն ուզի գնալ Արցախ: Օրինակ գնալուց առաջ Արցախի մասին գրառումներ կատարեն, պատմեն Հայոց Արցախի պատմությունը, ինչպես է այն զոռով մտցվել խորհրդային Ադրբեջանի կազմ, ապա շարժման և հերոսամարտի մասին: Արցախում այցելեն Շուշի, Ստեփանակերտ, Գանձասար, Տատի-Պապի արձանի մոտ Քայնեն համերգ տա և այլն: Մտքովս անցածը որ միամիտ լինի, ողջ աշխարհում կխոսեն փոքրիկ Հայոց Արցախի Հանրապետության մասին, ու կրկին ազիկստանի ծախսած միլիարդավոր դոլարները ջուրն ընկած կլինեն: