17:00 , 23 հոկտեմբեր, 2012
Ինչո՞վ է պայմանավորված ձեր լռությունը: Գուցե ստեղծագործական դադար է՞:-Լռությունը պայմանական է: Ես շարունակում եմ աշխատել և հանդես կգամ միանգամից մի քանի նորություններով: Կկիսվե՞ք այդ նորություններով:-Կլինեն նոր տեսահոլովակներ: Շատ չեմ ուզում մանրամասնեկ, թող անակնկալ մնա:Ինչո՞վ եք հիմա զբաղվում:-Հիմա զբաղված եմ նոր երգերի ձայնագրություններով, ինչպես նաև տեսահոլովակների նկարահանումներով:Իսկ տեսահոլովակներից բացի՞:-Տեսահոլովակներից բացի աշխատում եմ երկրորդ ձայնասկավառակիս վրա: Գուցե կրկին համերգ ունենամ ակումբային պայմաններում: Նորից կաշխատեմ բենդի հետ` ջազ, սոուլ, գոսփել ոճերի սիրահարների համար:
Ե՞րբ է սպասվում համերգը:-Դեռևս պարզ չէ:Այսքան խիտ աշխատանքային գրաֆիկը ինչպե՞ս եք ուսման հետ համադրում:-Ինձ թվում է` անհամատեղելի բաներ չկան, ուղղակի ցանկություն է պետք և ժամանակի ճիշտ բաշխում: Ես պատասխանատու մարդ եմ, և եթե անում ե մի բան, պետք է կամ շատ լավ անեմ, կամ ընդհանրապես չանեմ:Ինչու՞ եք ընտրել լեզվաբանի մասնագիտությունը:-Ինձ միշտ հետաքրքել են լեզուները: Ըստ իս` լեզուների իմացությունը երգչուհու համար եթե ոչ պարտադիր, ապա գոնե ցանկալի է: Հասկանում եք` շրջագայություններ, շփումներ և այլն: Չեմ բացառում, որ իմ մասնագիտությունը մի օր կկիրառեմ բուն նպատակով:Եվ ձեր բարեմաղթանքները երկրպագուներին:-Շնորհակալ եմ բոլորին: Իսկապես, միշտ զգում եմ նրանց աջակցությունը, իսկ դա արտիստի համար ամենամեծ գնահատականը և ուրախությունն է: Շատ սիրում եմ բոլորին:
Նյութի հեղինակ՝ Կատարինե Այդինյան