Եվ էլի Քիմի մասին


04:45 , 11 ապրիլ, 2015

Մեծ Բրիտանիայում, որտեղ սկսվել է մայիսին կայանալիք ընտրությունների քարոզարշավը, թեկնածուներից մեկը՝ Քիմ Ռոուզը, ընտրողների հետ հանդիպման ժամանակ կարկանդակներ էր բերել... Ոստիկանությունը քննություն է սկսել՝ կասկածելով, որ դա ընտրակաշառք է... «Հո չե՞ք գժվել,-վրդովվում է Քիմը,-մի՞թե մարդիկ կարող են իրենց ձայնը վաճառել մի կարկանդակով»... Գնահատեք հայկական ստանդարտ ընտրակաշառքը՝ 5000 դրամ, որով կարելի է առնվազն մի 20 հատ կարկանդակ գնել...