ԵԽԽՎ գլխավոր քարտուղարը կայցելի Հայաստան


22:59 , 9 ապրիլ, 2015

Newsline.am-ը գրում է.

ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Անն Բրասերը ապրիլի 13-15 կլինի Հայաստանում: 

ԵԽԽՎ-ի պաշտոնական կայքի տեղեկացմամբ` նա Հայաստան այցի շրջանակներում կհանդիպի Սերժ Սարգսյանի, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի և ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Նաև նախատեսվում են հանդիպումներ հայկական պատվիրակությունների և քաղաքացիական հասարակության հետ:

Անն Բրասերը կհանդիպի նաև Երևանի պետական համալսարանի ուսանողների հետ: