Հայկական բանակին այլ բան չի մնում, քան «հյուծելու» նախաձեռնությունը վերցնել իր վրա


12:00 , 9 ապրիլ, 2015

Հայկական բանակին այլ բան չի մնում, քան «հյուծելու» նախաձեռնությունը վերցնել իր վրա: Ադրբեջանցիների սահմանի երկայնքով անընդհատ հարձակումները հենց այդ նպատակն են հետապնդում` հյուծել հայ զինվորին: Թուրքիայում պատրաստված ադրբեջանական հատուկ ստորաբաժանման առաջ, կարծես թե, այս խնդիրն է դրված: Մեր սպաները գիշեր-ցերեկ լարված հերթապահում են: Զուգահեռ բոլոր ուղղություններով Ղարաբաղի հատուկ ջոկատայինները պատասխան գործողություններ են իրականացնում: Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների հորձանուտում խճճվել չարժե, հոգնած տղերքին փոխարինել է պետք: Ու իսկապես «հյուծելու» նախաձեռնությունը պետք է վերցնենք մեզ վրա, ուրիշ ճանապարհ ես չեմ տեսնում: