Ռուսաստանը կունենա Գերմանական ռեյխի ճակատագիրը. Լատվիայի ԱԳ նախարար


23:10 , 6 ապրիլ, 2015

Newsline.am-ը գրում է.

Լատվիայի ԱԳ նախարար Էդգար Ռինկևիչը Twitter-ի իր միկրոբլոգումՌուսաստանի ճակատագիրն է կանխատեսել: Ըստ նրա` Ռուսաստանը կարող է այնպիսի ավարտ ունենալ, ինչ Գերմանական ռեյխը. «Որքան շատ եմ հետևում ժամանակակից Ռուսաստանին, այնքան ավելի շատ եմ համոզվում, որ Ռուսաստանն այնպիսի ավարտ կունենա,  ինչպիսին Գերմանական ռեյխը՝ Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներից  հետո, բայց արդեն շատ ուշ կլինի»,- գրել է Ռինկեւիչը:

Լատվիայի արտաքին գործերի նախարարը վերջերս պարբերաբար անդրադառնում է Ռուսաստանի վարած քաղաքականությանը: Բոլորովին վերջերս էլ նա հայտարարել էր, որ Բալթյան տարածաշրջանում անվտանգության իրավիճակը վատթարանում է: