Աթեիստներ, հեթանոսներ և այլ հակաեկեղեցականներ ջան, քրիստոնեական տոների ժամանակ ինքնահսատատվելը ծիծաղելի է


15:22 , 5 ապրիլ, 2015

Աթեիստներ, հեթանոսներ և այլ հակաեկեղեցականներ ջան,
քրիստոնեական տոների ժամանակ ինքնահսատատվելը ծիծաղելի է,
գիտենք եկեղեցին շատ թերություններ ունի, գիտենք Քրիստոսից առաջ էլ կյանք է եղել, որ Քրիստոսը հայ չեր, Գիրն էլ հայերեն չեր և այլն...
Բայց հայ ժողովուրդը 1700 տարի առաջ պիտի ԱՌԱՋ շարժվեր, ոչ թե պաուզան սեղմեր ու սպասեր ձեր գալստյանն ու մարգարեությանը:
Ուշ կողմորոշվող,'ռեակցիա' չունեցող ագերն սանգնած մեռան:
Եթե այս հարցերում որևե մեկը 100 տոկոսանոց համոզմունքներ ունի, ուրեմն պիտի առնվազն գրպանում 'աշխարհստեղծման' հարցի պատասխանն ունենա: Իսկ այդ հարցի պատասխանը ոչ կրոններն ունեն, առայժմ ոչ էլ գիտությունը:
Մի քիչ համեստ, համեստ ու հանդուրժող եղեք, բոլոր կրոններում էլ հարգանքը, սերն ու կարեկցանքի զգացումը առանցքային են: 
Դեռ շատ նոր կրոններ կլինեն, նոր գիտական բացահայտումներ...
Հնից կառչել չարժե, մի 'քարտեզից' հրաժարվելու համար, պիտի նորն առաջարկես, մարդկանց ճանապրհ ցույց տաս, մերժելն հեշտ... 
ալելույա)