Կամեցող ազգ ենք, սոված փորներիս Քուվեյթի շեյխի բարօրության մասին ենք դարդ անում


23:55 , 4 ապրիլ, 2015

Անվճար լավաշի հերթի մեջ երկու տարեց կանայք էին զրուցում: Առաջին հայացքից էլ պարզ էր, որ նրանց ամբողջ օրվա կերակուրը հենց Քրիստոսից հետո երկրիս վրա երկրորդ անձնավորության նվիրած լավաշներն են:
-Աղջի, կարևորը էն խեղճ մարդու փեսուն լավ պաշտոն տվին
-Էլ մի ասա, սիրտս մղկտում էր, որ ասում էին, թե ձեռքից գործարանները վերցնում են: Մտածում էի, բա հիմա ո՞նց ա լինելու:
-Թու թու թու... կարևորը ամեն ինչ իրա տեղն ընկավ...