«Այդ ամենը լկտի սուտ է». Սիլվա Հակոբյանի հայրը հերքում է խարդախ ճանապարհով դիտումներ հավաքելու փաստը


21:55 , 4 ապրիլ, 2015

Esem.am-ը գրում է.

Այսօր մամուլում «Հայ 10 ամենախարդախ ու կեղծարար աստղերը» վերնագրով նյութ է տարածվել, ըստ որի նշված հայտնիները յութուբյան էջում իրենց տեսահոլովակների համար կեղծ դիտումներ են ապահովում: Այս հայտնիների շարքում է ընդգրկված նաև երգչուհի Սիլվա Հակոբյանը:

Նրա հայրը` Հակոբ Հակոբյանը, ով նաև երգչուհու պրոդյուսերն է, արձագանքելով տարածված տեղեկությանը, ESem.am-ին ասաց, որ այդ ամենը լկտի սուտ է: «Մենք ունենք մասնագետ, ում վճարում ենք ու ով զբաղվում է Սիլվայի պաշտոնական էջերի աշխատանքներով,-նշեց Սիլվայի պրոդյուսեր հայրը և շեշտեց,- Ես մեր մասնագետին ասել եմ, որ աշխատում ենք մաքուր, այսինքն մեր բոլոր դիտումները պետք է մաքուր լինեն»: Ըստ պրոդյուսերի` այս ամենը վիրավորական է: «Եթե իսկապես կա մասնագետ, ով ուսումնասիրել ու նման բան է պարզել ու եթե կարողանա մեզ էլ ապացուցել, որ կեղծ դիտումներ ենք ավելացրել խարդախ ճանապարհով, ապա պատրաստ ենք ներողություն խնդրել բոլորից»,-ավելացրեց Հակոբ Հակոբյանը:

 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ