Երբեք, երբեք, երբեք մի՛ հանձնվեք. Ու. Չերչիլ


19:52 , 3 ապրիլ, 2015

Երբ Չերչիլն արդեն ծեր էր, համալսարանը, որը գտնվում էր նրա հայրենի քաղաքից ոչ հեռու, նրան հրավիրեց ելույթ ունենալու: Դա իրադարձություն էր ամբողջ Անգլիայի համար: Հեռու վայրերից մարդիկ էին ժամանել` ունկնդրելու այդ ժամանակաշրջանի ամենահայտնի և ամենահզոր հայրենակցին: Խոսում էին, թե նա պատրաստվում է ներկայացնել իր ամենաարժեքավոր խոսքը, որը լեցուն կլինի իր երկարատև կյանքի իմաստնությամբ: Հազարավոր մարդիկ լարված սպասում էին մեծ մարդուն և նրա ելույթին: Վերջապես Չերչիլը եկավ, մոտեցավ բաձրախոսին և ասաց.
-ԵՐԲԵՔ, ԵՐԲԵՔ, ԵՐԲԵՔ ՄԻ՛ ՀԱՆՁՆՎԵՔ: 
Ու նստեց: Ելույթն ավարտվեց: Եվ նա էլ ոչ մի բառ չասաց: