Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի ԱԳ ներկայացուցիչները կոչ են անում Եվրոպային պաշտպանել իրենց` դեպի Եվրոպա ընտրությունը


00:14 , 3 ապրիլ, 2015

Newsline.am-ը գրում է․

Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչները հանդիպել են Թբիլիսիում, որտեղ քննարկել են եվրաինտեգրման պահանջները:

Apsny.ge-ի տեղեկացմամբ` Վրաստանի արտաքին գործերի նախարար Թամարա Բերուչաշվիլին լրագրողների հետ զրույցում ասել է, որ եռակողմ քննարկումը կարևոր է ստեղծված իրավիճակի ֆոնին. «Մեր հանդիպումն առանձնահատուկ կարևորություն ունի ստեղծված մարտահրավերների ֆոնին, որը պայմանավորված է երեք երիկրների`դեպի Եվրոպա ընտրության հետ: Ռուսաստանի կողմից ճնշումը երեք երկրների նկատմամբ ունի կոնկրետ նպատակ` Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի մերժումը Եվրոպայի հետ մերձեցումից»:

Նրա խոսքով` երեք երկրներն էլ գնահատում են Եվրամիության աջակցությունն ու կոչ են անում Եվրոպային պաշտպանել իրենց եվրոպական ընտրություն ու երեք երկրների տարածքային  ամբողջականությունը: