Հումորը ոչ մի կապ չունի ստի, սարսափ ու տագնապ տարածելու, իռացիոնալիզմի և ֆանտաստիկայի հետ


19:37 , 1 ապրիլ, 2015

Լավ, դժվար է հասկանալ, որ հումորը ոչ մի կապ չունի ստի, սարսափ ու տագնապ տարածելու, իռացիոնալիզմի և ֆանտաստիկայի հետ, որովհետև հումորը գոյություն ունի միայն իրականության մեջ՝ որպես հակասությունների սթափ քննադատություն: Հումորի զգացումն էլ պայմանավորված է շրջապատող աշխարհի հակասությունները հայտնաբերելու և միավորելու ունակության հետ: Իսկ ապատեղեկատվություններով ու ստերով մարդկանց սարսափեցնում, նրանց վախերի վրա ուրախանում են միայնակ, հասարակության կողմից մոռացված, մարդկանց և աշխարհի վրա չարացած, ուրիշին ցավ ու վախ պատճառելով ուրախացող ՈՂՈՐՄԵԼԻ ՄԱԶՈԽԻՍՏՆԵՐԸ: