Կործանված А320 ինքնաթիռի օդաչուի տանը կարևոր բացահայտում է արվել


19:32 , 28 մարտ, 2015

Orer.am-ը գրում է․

Ֆրանսիական Ալպերում կործանված А320 ինքաթիռի դիտավորյալ կործանման մեջ կասկածվող գերմանացի 28-ամյա երկրորդ օդաչու Անդրեաս Լյուբիցի տան խուզարկության ընթացքում ոստիկանության աշխատակաիցներին հաջողվել է «կարևոր բացահայտում» անել: Գրում է ria.ru-ն:

Ըստ Mirror պարբերականի` ոստիկանության աշխատակիցներից մեկը հայտնել է, որ քննիչներին հաջողվել է Լյուբիցի տան խուզարկության ընթացքում գտնել կործանման հնարավոր «բանալին», սակայն ոստիկանները հրաժարվել են դեռևս մեկնաբանել խուզարկության մանրամասները: