Slaq.am-ը գրում է.
Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանին ծեծի ենթարկելու գործն արդեն դատարանում է: Այս մասին տեղեկացնում է Դատական տեղեկատվական համակարգը:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Արշակ Սվազյանը 2014թ. դեկտեմբերի 11-ին ժամը 20:00-ի սահմաններում Երևան քաղաքի Սոսեի փողոցի շքամուտքում բռունցքով հարվածել է Արամ Մանուկյանի դեմքին՝ դիտավորությամբ վերջինիս առողջությանը պատճառելով թեթև վնաս:
Արշակ Ավագյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի հատկանիշներով, խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Գործը քննվելու է Երեւանի Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Դատական նիստի օրը դեռ նշանակված չէ:
Հիշեցնենք, որ 2014թ.-ի դեկտեմբերի 11-ի երեկոյան Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն իր տան մոտ հարձակման էր ենթարկվել: