Ինչպե՞ս է Միհրան Ծառուկյանը վերաբերվում Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականությունից հեռանալուն. հաղորդավարուհու հարցը նրան անակնկալի բերեց


20:09 , 24 մարտ, 2015

Armnews հեռուստաընկերության «Երեկոյան Երևան» թոք շոուի ժամանակ հաղորդավարուհի Մարինա Գրեգը երգիչ Միհրան Ծառուկյանին հարց ուղղեց. «Գագիկ Ծառուկյանը հեռացել է քաղաքականությունից, ինչ-որ տեղ պատրաստվո՞ւմ եք հեռանալ, Միհրան, գուցե շոու-բիզնեսի՞ց։ Միհրանն այդ հարցից կարծես մի փոքր խառնվեց իրար, բայց իրեն հավաքեց ու պատասխանեց. «Ոչ մի տեղ չեմ պատրաստվում հեռանալ, իմ աշխատանքով եմ զբաղվում և իմ երկրպագուների համար անակնկալներ եմ մատուցում»։