Ոչ թե թուրքը կտեսնի, կուրախանա, այլ կօգտագործի իր քարոզչական նպատակներով


12:49 , 22 մարտ, 2015

Այդպես մի ասեք. թուրքը կտեսնի, կուրախանա: Չէ, հայեր ջան, ոչ թե թուրքը կտեսնի, կուրախանա, այլ կօգտագործի իր քարոզչական նպատակներով: Տեսնել և հետույքը բռնած ուրախանալն այլ բան է, իսկ քարոզչության մեջ օգտագործելը` այլ: Օրինակ, երբ տեղի անտեղի քլնգում ենք բանակը, սոցիալական ցանցերում, ի տես ամենքի, կասկածի տակ ենք դնում սահմանից եկած պաշտոնական հաղորդագրությունները, պետք է մտահոգվենք, ոչ թե, որ թուրքը կուրախանա, այլ, որ մեր գրածները, իրար հետ բանավիճելը կօգտագործի մեր դեմ: Սկսում են իրենց բնակչությանը` նախրին, ասել, որ տեսեք, հայերի մոտ խուճապ է, հայերը իրար են ուտում, իրենց ՊՆ-ն իրենց խաբում է, իսկ մենք՝ ոչ, իսկ որպես ապացույց կտեղադրի մեր գրառումների արված նկարները: