12:53 , 17 հոկտեմբեր, 2012«Ոսկե խաղակոշիկի» հավակնորդների ցուցանիշներն այսօրվա դրությամբ:
Դոնեցկի «Շախտյորի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում իր արդյունավետ խաղի շնորհիվ եվրոպական երկրների առաջնությունների լավագույն ռմբարկուի համար սահմանված «Ոսկե խաղակոշիկ» մրցանակի թեկնածուների ցանկում ներկայումս զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը:
