Անի Զախարյանը նշանադրությունից նոր լուսանկարներ է հրապարակել


16:02 , 16 մարտ, 2015

Մարտի 13-ից մինչ այսօր չեն դադարում հեռախոսազանգերն ու շնորհավորանքները նշանադրությանս առիթով, և շատ հաճելի է, և դարձել եմ հեռախոսի գերին։ Անչափ շնորհակալ եմ բոլոր իմ ֆեյսբուքյան ընկերներից և բոլոր իմ մտերիմներից, ովքեր այդչափ անկեղծ և խանդավառված կիսեցին ինձ հետ իմ անձնական երջանկության փաստը՝ ինձանից շատ երևի մտերիմներս էին ուրախացել:)))) Սա իհարկե կատակ որպես։ Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում և խոստանում, որ բոլորին անպայման կհրավիրեմ արդեն Ամուսնության արարողությանս, որը կկայանա մոտ ապագայում։