Բնատուր ստեղծագործական ձիրք ունենալուց բացի՝ գիրք գրելու համար անհրաժեշտ է մեխանիկական հսկա աշխատանք կատարել


00:42 , 15 մարտ, 2015

Բնատուր ստեղծագործական ձիրք ունենալուց բացի գիրք գրելու համար անհրաժեշտ է մեխանիկական հսկա աշխատանք կատարել։ 
Փսլնքոտ պոետիկ հնարքներից, վանկեր հաշվելուց, ինչ-որ մեկին արտատպելուց բացի հսկա մաթեմատիկական հաշվարկ է պետք կատարել հերոսներին առանձնացնելու, դեպքերն ու դեպքերը չխառնելու, ոճը պահելու, չսայթաքելու, չձանձրացնելու համար։
Կարծում եմ շատ քչերին է հաջողվել մի կամ երկու ամսում հաստափոր վեպ գրել։ Իմ ծանոթներից միայն Ֆյոդոր Դոստաևսկուն է հաջողվել։ Բայց Դոստաևսկիներ չկան այլևս ու մենք պետք է ենթարկվենք համընդհանուր գրականության օրենքներին, սահմանված գրականության տիտանների կողմից։
Բայց մեկ-մեկ հեղափոխություն էլ պետք է կատարվի, թե չէ կունենանք այսօրվա պես անապատացված հայ ժամանակակից գրականությունը։