Armfootball.com-ը գրում է․
Գերմանական Բունդեսլիգայի 25-րդ տուրում «Բորուսսիան» սեփական հարկի տակ ընդունեց «Քյոլնին»: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 0-0:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանըխաղադաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում: Առաջին կեսի վերջում մրցակցի պաշտպանի հետ բախումից հետո Մխիթարյանի մի քանի րոպե բժշկական օգնություն ցուցաբերեցին, սակայն մեր ֆուտբոլիստը վերադարձավ խաղադաշտ ու շարունակեց խաղը նաև երկրորդ կեսում: 61-րդ րոպեին Մխիթարյանն իր տեղը խաղադաշտում զիջեց Յակուբ Բլաշիկովսկուն:
«Բորուսիան» վաստակեց 30 միավոր ու շարունակում է ընթանալ 10-րդ տեղում:
Բունդեսլիգա. 25-րդ տուր.
«Բորուսսիա» Դ - «Քյոլն» 0-0