«Ամենախելացին» մանկական ինտելեկտուալ հեռուստախաղը շատ լավն էր


20:04 , 14 մարտ, 2015

Շատ լավն էր «Ամենախելացին» մանկական ինտելեկտուալ հեռուստախաղը: Իսկ մեր դպրոցականների գիտելիքներն ուղղակի հիացնում են: Հետո էլ չասեք, թե այս սերունդը չի կարդում, խելացի չի, հետաքրքրվում է միայն համակարգչային խաղերով: ՈՉ, բոլոր ժամանակներում էլ խելացի երեխաներ կան, ու կարդացողներ կան: Իսկ այս նախագիծը հնարավորություն կտա բացահայտել այդ տաղանդավորներին ու որպես օրինակ ներկայացնել իրենց մյուս հասակակիցներին:

Եվ ես արդեն ֆավորիտ ունեմ ու մյուս փուլերում սպասելու եմ Վաղարշապատից Շանթի հաղթանակին։